NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

Ահա բացվեց հերթական օրն ու արևը կրկին իր շողերը գցեց հսկա դղյակի վրա, ուր իր կյանքն էր վայելում թագավորն ու նրա ընտանիքը: Թագավորն այքան էլ սիրվա չէր իր ժողովրդի կողմից: Նա հայտնի էր որպես բռնություններ գործող մի մարդ, ով սառնասրտորեն կարող էր վերացնել յուրաքանչյուր մարդու: Նրա 3 զավակներից միայն մեկն էր, որ հասկանում էր հոր գործած սխալներն ու փորձում էր իր քայլերով շահել ժողովրդի սիրտը: Նրա անունն Արա էր:Ամրակազմ մի երիտասարդ, ով ի տարբերություն իր եղբայրների, շատ քիչ էր անցկացնում ժամանակը այդ ճոխ դղյակում ու հեռու էր մնում այն շռայլություններից, որոնք տրված էին նրան: Երիտասարդը հաճախ էր իջնում քաղաք ու շրջում փողոցներով տներով: Նրան բոլորը գիտեին: Գիտեին որ թագավորի որդին է, բայց գիտեին նաև որ շատ բարի սրտով է: Չնայած լինում էին մարդիկ, ովքեր կարծում էին, որ տղան այն չէ, ինչ իրականում ներկայանում: Արան շատ հաճախ էր օգնում փողոցում անց կենող մուրացկաններին, ովքեր ինչ ինչ պատճառներով չէին կարողանում աշխատել: Նրանցից ոմանք կաղ էին, ոմանք կույր...Ամեն ինչ հանգիստ էր անցնում, սակայն օրերից մի օր, թագաժառանգը սիրահարվում է հասարակ մի աղջկա: Նա աղջկան հանդիպել էր առաջին անգամ այն պահին, երբ ձին հեծած դղյակից իջնում էր քաղաք: Այդ մասում էր գտնվում գեղեցիկ մի ջրվեժ, որտեղից քաղաքի բնակիչները կուժերով ջուր էին տեղափոխում քաղաք: Աղջիկը կուժերը ձեռքին ոտքով գնում էր դեպի իր տուն, և անգամ ուշադրություն չէր դարձրել Արաին: Իսկ երիտասարդին հենց առաջին իսկ պահից գրավեց աղջկա ոսկյա գույն ունեցող մազերն ու ծովի գույն ունեցող կապույտ աչքերը: Նա ձին կանգնեցրեց ապա իջնելով վրայից, մոտեցավ աղջկան:
-Ողջույն գեղեցկուհի, թույլ տուր օգնել քեզ: Կուժերը ծանր են, ես կարող եմ օգնել քեզ:
-Հարգում եմ ձեզ, սակայն պիտի մերժեմ, ես միայնակ էլ կարող եմ այս ամենը տանել,-ասեց աղջիկն ու կրկին շարունակեց ճանապարհը, չլսելով թե ինչ է խոսում Արան նրա հետևից: Ի վերջո, թագաժառանգը հեծում է ձին, և գնում է աղջկա կողքվ այնքան ժամանակ, մինչ աղջիկը հասնում է տուն: Իմնալով տան վայրը, Արան արագ վերադառնում է դղյակն ու հրամայում է, որպեսզի գեղեցիկ ծաղկեփունջ պատրաստեն այգում եղած ծաղիկներից:
Անցնում են ժամեր, երբ գեղեցիկ ու մեծ ծաղկեփունջը պատրաստ է լինում: Երեկո էր: Դղյակի դռները հերթական անգամ բացվեցին, և Արան սպիտակ համազգեստով` հեծած սպիտակ ձին, դուրս եկավ դղյակից: Նրա հետևից գալիս էին երկու թիկնապահներ, ովքեր հեծել էին սև ձիերն ու հագել էին սև համազգեստներ: Նրանցից մեկի ձեռքում էլ գտնվում էր գեղեցիկ ծաղկեփունջը: Շուտով նրանք հասնում են աղջկա տան դիմաց: Արան իջնում է ձիուց, ապա վերցնում է ծաղկեփունջն ու թակում է դուռը: Բացում է աղջկա մայրը, և տեսնելով թագաժառանքին ուրախանում է, ապա հրավիրում ներս: Տունը շատ փոքր էր, կային չորս փայտյա աթոռներ և մեկ սեղան: Դրանք գտնվում էին աջ կողմում, իսկ ձախ կողմում երկու մահճակալ էր դրված, կրկին պատրաստված պայտից: Չկային առանձին սենյակներ: Աղջիկը նստած էր աթոռներից մեկի վրա, ու տեսնելով Արային, այդքան էլ չուրախացավ: Արան մոտեցավ նրան, ծաղկեփունջը դրեց սեղանին և ասեց.
-Սա քոնն է, գեղեցկուհի:
-Շնորհակալ եմ,-փոքր ինչ կոպիտ տոնով ասեց աղջիկը:
-Ինչպես է անունդ?
-Արևիկ:
-Օ~, շատ գեղեցիկ է քո անունը: Գիտես, այն գեղեցիկ է քեզ նման, քո վարսերը նման են արևի շողերին, անունդ պատահական չէ ընտրված: Ես եկել եմ այստեղ, որպեսզի խնդրեմ քեզ որ ամուսնանաս ինձ հետ, կտաս քո ձեռքն ինձ, գեղեցկուհի?
-Երբեք...
Բանն այն էր, որ աղջիկը տեսնելով տղայի հոր արած սխալները, կարծում էր որ Արան նույնպես հոր նման է, ունակ է դաժանություններ գործելու, և միայն ու միայն իր մասին մտածելու: Երկար զրույցից հետո, աղջիկն ի վերջո տղային խնդրում է դուրս գալ: Արան, չցանկանալով վիճել, ունքերը կիտաց և բարկացած դուրս է գալիս, հեծում ձին ու արագ վերադառնում դղյակ: Բարկացած մտնում է հոր մոտ և դիմում նրան.
-Հայր, քո պատճառով այսօր ես չհասա իմ ուզածին, քո սխալների ու մեղքերի համար ես պատժվեցի: Դու վայելում ես կյանքը, մոռանալով իրական երջանկության մասին, որն այս հսկա դղյակի ու շռայլությունների մեջ չի: Երբևիցե օգնել ես մի մուրացկանի? Գիտես, այդ պահին նրա ջերմ խոսքերն ավելի մեծ երջանկություն են բերում, քան այս ահռելի մեծ դղյակը: Ի վերջո, երբ պիտի գիտակցես, որ երջանկությունն այս ոսկիների մեջ չէ, որոնք օդի նման չգիտես ինչու քեզ հարկավոր են: Այստեղ դու ամեն օր վայելում ես կյանքը, իսկ դրսում, քաղաքում մարդիկ սոված են, իսկ չէ որ այս փառքին դու հասել ես միայն նրա համար, որ կարողանաս օգնել մարդկանց, չէ որ պիտի հարստությունդ օգտագործես ճիշտ, օգտագործես այնպես, ինչպես որ պետք է, պիտի օգնես դիմացինիդ, երես չթեքես քեզնից ուզողին: Եվ դու, երբեք մի մոռացի, որ ծնողի գործած սխալի համար երեխանել է տուժվում: Դու ապրելով մեղքերի մեջ, ինձ ել ես գցում մեղքերի տակ, որովհետև ես ընդօրինակում եմ քեզ….որքան փորձեցի քեզ պես չապրել, միևնույն է, մարդիկ մտածում են որ ես քեզ պես եմ, որովհետև նրանք չեն մտածի, որ չար պտուղից բարին կարող է ծնվել: Մտածիր ասածներիս մասին, մտածիր նաև քայլերիդ մասին, քո սխալներով մեր կյանքն էլ ես խորտակում….
Արան սա ասելուց հետո, չնայեց անգամ հոր դեմքին, դուրս եկավ դղյակից իր սպիտակ ձիով, և գնաց հեռու, այնտեղ, որտեղ չկա այն շռայլությունները, որոնցից կարող էր օգտվել նա, այնտեղ գնաց, որտեղ նրա մասին ոչինչ չգիտեն….երիտասարդը մտածեց, որ ավելի լավ է ապրել աղքատ բայց սիրել ու լինել սիրված, քանի որ ամեն բան ոսկիների մեջ չէ:
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.