NotesWhat is notes.io?

Notes brand slogan

Notes - notes.io

Երկնքում այնքան պարզ ու հանգիստ է երկիրը: Այնտեղ՝ ամպերի խորքում, կարծես հսկիչ մի թռչուն կա: Դա խորը տեսողություն ունեցող արծիվն է, որը միշտ բարկացած հայացքով հսկում է վերևից իր առջև բացված ողջ տեսադաշտը, և կարծես զգում է իրեն իբրև երկնքի արքա, անգամ չմտածելով, որ մարդը վաղուց գրավել է թե երկինքը և թե երկիրը:
Ես xյանն եմ, դեռ վաղ տարիքից ցանկացել եմ լինել զինվոր՝ պաշտպանել հայերին այդ ոճրագործ ու ստոր թշնամուց, որոնք չեն խնայում ոչինչ: Թեպետ դա պատերազմի օրենքն է, սակայն նրանք անցել են ամեն մի սահման, նրանք չեն խնայում խաղաղ բնակիչներին, երեխաներին, ծերերին…Եվ դա արդեն չի խոսում պատերազմի կամ կյանքի օրենքների մասին, այլ խոսում է խղճի ու մարդկության մասին…
Առավոտ էր: Արևը կրկին ջերմացնում էր երկիրը: Լույսը բացվելուն պես դիրքերում կրակոցներ էին սկսվում: Սա արդեն մեզ համար բավականին սովորական երևույթ էր դարձել: Կրակոցները խոսում են այն մասին, որ թշնամին միշտ գտնվում է վախի մեջ, և անիմաստ կրակոցներով փորձում է վախեցնել նաև մեզ: Բայց մենք երբեք էլ նրանց այդ կրակներից չենք վախեցել: Ես հսկում էի տարածքի որոշ մասը, և մեկ անգամ չէ որ ականատես եմ եղել թշնամու անգրագիտությանը. Նրանք շատ անգամներ զենքն ու այլ տեխնիկաներ չեն կարողանում ճիշտ օգտագործել….
Անցան ժամեր: Այդ ընթացքում կրակոցները մեկ դադարում էին, մեկ վերսկսում: Մենք էլ նրանց մեկ-մեկ պատասխանում էինք՝ կրակելով նրանց դիրքերի ուղությամբ, սակայն միտք չունեինք վնասել կամ սպանել որևիցե մեկին: Շուտով ինձ մոտեցավ փոխարինողս: Ես անցա քնելու, քանի որ այդ գիշեր պիտի նորից հսկեի մեր սահմանը: Բավականին արագ քնեցի: Չգիտեմ ինչպես, բայց ինձ մոտ ստացվում է այնպես, որ ես արթնանում եմ այն ժամին, որը հարկավոր էր…. Արդեն արևը անցել էր սարերի հետևն ու տարածքը խավարի մեջ էր ծածկվել: Ես զբաղեցրի ինձ համար նախատեսված վայրը: Մթության հետ հավասար սկսվել էր նաև լռությունը: Թշնամին ոչ միշտ է գիշերներն առանց երկրորդ մտքի դադարեցնում կրակոցները: Կամ պատրաստվում էր հերթական դիվերսիոն գործողություններին, կամ էլ մի փոքր անց պիտ սկսվեր կրակոցը….այլ տաբերակներ շատ քիչ էին լինում: Այս լռության ու մթության մեջ անցկացրի մոտ մեկ-երկու ժամ, երբ ինչ որ շարժ նկատեցի: Վերցրի կապի սարքն ու հայտնեցի, որ թշնամու կողմից դեպի մեր դիրքեր մոտեցող ինչ որ մարդկանց եմ տեսնում: Մինչ կմոտենային իմ ընկերները, անհևաժեշտ էր դիրքավորվել ավելի հարմար, ու պատրաստ լինել ցանկացած իրավիճակի: Թշնամին հավանաբար չէր նկատել ինձ: Բավականին մոտիկից լսեցի ադրբեջաներեն բառեր, և հասկացա որ հակառակորդն ինձ բավականին մոտ է: Անհրաժեշտ էր խուճապի չմատնվել ու գործել վարպետորեն: Երբ ձայներն էլ ավելի մոտեցան, ես դուրս եկա տեղիցս. Նկատեցի թշանմուն: Առանց իսկ վայրկյան մտածելու կրակ բացեցի: Նրանք՝ մատնվելով խուճապի, սկսեցին ետ գնալ, միաժամանակ անկանոն կրակ բացելով իմ ուղությամբ.
-Այստե՜ղ, այստեղ,-բղավեցի ես՝ նկատելով իմ ընկերներին:
Կարծես փոքր մարտ էր սկսվել: Կրակոցն ավելի շատացավ:
-Կպա, մեկին կպա՜,-բացականչեց իմ կողքին կանգնած ընկերս: Մթության մեջ ես չէի նկատել, սպանե՞լ, կամ վիրավորե՞լ եմ թշնամուն թե ոչ, այնուամենայնիվ կռվում էի հերոսի պես, մի պահ անգամ մոռացա իմ անվտանգության մասին, ու հանուն հայրենիքիս ու հարազատներիս մի փոքր առաջ գնացի, ու երբ տեսա նահանջող թշնամուն, էլ ավելի ոգևորվեցի: Կարծես կրակոցի ժամանակ արդեն վիրավորել կամ սպանել էի մեկ-երկուսին: Խավարի մեջ հանկարծ երևաց ստոր թշնամին: Մինչ կպահեի նրա ուղությամբ, նա արդեն կրակեց….զգացի սուր ցավ: Ողջ մարմինս թուլացավ ու ես ընկա իմ սուրբ հայրենի հողին: Զգացի ինձնից պոկվել ցանկացող ինչ որ մի բանի: Թվում է, թե դա իմ հոգին է, որը գուցե հենց ես եմ, և պատրաստվում եմ այստեղ՝ իմ հայրենի հողի վրա թողնել մարմինս ու բարձրանալ վեր՝ դեպի հավիտյան կյանք…
Եվ հիմա, երբ ես՝ հեղինակս, փնտրում եմ իմ հերոսին, շատ հեռուներ գնալու կարիք չեմ զգում, նրանք միշտ կան, նրանք պայաքրում են հերոսաբար հանուն հայրենիքի, հանուն մեզ, նրանք մեր ժամանակների հերոսներն են, և իրենց մարմնի հետ իրենց գործերն էլ, իրենց հերոսություններն էլ թողնում են այստեղ՝ Հայաստանում, և մնում են հավերժ մեր պատմության էջերում: Ես գտա իմ հերոսին, նա Xյանն է, ով հանուն հայրենիքի զոհվեց և պաշտպանեց մեզ թշնամուց:
     
 
what is notes.io
 

Notes.io is a web-based application for taking notes. You can take your notes and share with others people. If you like taking long notes, notes.io is designed for you. To date, over 8,000,000,000 notes created and continuing...

With notes.io;

  • * You can take a note from anywhere and any device with internet connection.
  • * You can share the notes in social platforms (YouTube, Facebook, Twitter, instagram etc.).
  • * You can quickly share your contents without website, blog and e-mail.
  • * You don't need to create any Account to share a note. As you wish you can use quick, easy and best shortened notes with sms, websites, e-mail, or messaging services (WhatsApp, iMessage, Telegram, Signal).
  • * Notes.io has fabulous infrastructure design for a short link and allows you to share the note as an easy and understandable link.

Fast: Notes.io is built for speed and performance. You can take a notes quickly and browse your archive.

Easy: Notes.io doesn’t require installation. Just write and share note!

Short: Notes.io’s url just 8 character. You’ll get shorten link of your note when you want to share. (Ex: notes.io/q )

Free: Notes.io works for 12 years and has been free since the day it was started.


You immediately create your first note and start sharing with the ones you wish. If you want to contact us, you can use the following communication channels;


Email: [email protected]

Twitter: http://twitter.com/notesio

Instagram: http://instagram.com/notes.io

Facebook: http://facebook.com/notesio



Regards;
Notes.io Team

     
 
Shortened Note Link
 
 
Looding Image
 
     
 
Long File
 
 

For written notes was greater than 18KB Unable to shorten.

To be smaller than 18KB, please organize your notes, or sign in.